չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի դրոշը ձեր համար լոզունգ մի սարքեք․ Մետրոպոլիտենի աշխատակիցը՝ անհնազանդության ակցիայի մասնակիցներին

Արցախի դրոշը ձեր համար լոզունգ մի սարքեք․ Մետրոպոլիտենի աշխատակիցը՝ անհնազանդության ակցիայի մասնակիցներին

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում մետրոպոլիտենի կայարաններից մեկում՝ պարալիզացնելով մետրոյի աշխատանքը։

Ակցիայի մասնակիցները Արցախի դրոշով պիտակներ փակցին մետրոյի վրա, որը մետրոպոլիտենրի աշխատակիցը պոկեց։

«Գնայիք, կռվեիք, թուրքը ձեր արածը տեսնում, ուրախանում է, որ աթոռի կռիվ եք տալիս, Արցախի դրոշը ձեր համար լոզունգ մի սարքեք»,- ասաց նա։

Նշենք, որ կարմիր բերետավորները բերման են ենթարկել ակցիայի մի խումբ մասնակիցների։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 23-ին,  վաղ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները անհնազանդության ակցիաներ, ավտոերթեր են իրականացնում Երևանի փողոցներում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հեռացումը:

  • Կիսվել: