ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են. ՀՀ կառավարություն

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են. ՀՀ կառավարություն

Արցախցիների համար ժամանակավոր զբաղվածության ծրագրերի դիմումներն ընդունվում են։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

««Աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրում» ծրագրով շահառուն ամսական 100,000 դրամ աշխատավարձ կստանա։
 «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրով էլ արցախցիները կընդգրկվեն համայնքային աշխատանքներում և մեկ աշխատանքային օրվա համար կստանան 8,000 դրամ։
 Երկու ծրագրի դեպքում էլ անհրաժեշտ է առձեռն դիմում ներկայացնել Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոն կամ դիմել առցանց՝ https://bit.ly/39x6GAx»,- նշվում է հաղորդագրության մեջ։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: