երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը հարցադրումներով դիմել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը հարցադրումներով դիմել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին

Արցախցի քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը հարցադրումներով դիմել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին:

«Գրում եմ Արցախում մշտապես ապող մարդու իրավունքով։ Հունվարի 30-ին Թևան Պողոսյանի ֆեյսբուքում կարդացի հետեւյալ գրառումը «Հենց նոր զանգահարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և հայտնեց շատ սպասված ու լավ լուր։ Արցախի Հանրապետության ԱԺ-ի խմբակցությունների նախաձեռնությամբ օրակարգ է մտցվել ադրբեջանական օկուպացիայի մասին օրենքի նախագիծ։ Հուսամ, որ փետրվարի 16-ի նիստում այն կանցնի առաջին ընթերցում, իսկ փետրվարի 20-ին, նաև իր խորհրդով, ամբողջական կընդունվի»։

Հաջորդ օրը նույն անձնավորությունը մանրամասնեց․

«Օրենքում գրված կլինի, թե այդ տարածքների բնակչության ո՞ր իրավունքներն են պաշտպանվում, պատմամշակութային հուշարձանների մասին տեղեկությունները տեղ կգտնեն, կհստակեցվեն, թե օկուպացված տարածքներում անօրինական գործողություններ անողներին ի՞նչ պատիժ է սպասվում», ինչից կայուն տպավորություն է ստեղծվում` որ կամ Թեւան Պողոսյանը հեռախոսազրույցից հետո ստացել է օրենքի նախագիծը (որն, ի դեպ, ԱԺ պաշտոնական կայքում բավական ուշ տեղադրվեց), կամ հենց ինքն էլ հեղինակել է այն։ Առհասարակ Թեւան Պողոսյանը ի՞նչ առնչություն ունի Արցախի խորհրդարանի օրինաստեղծ աշխատանքի հետ»,- գրում է արցախցի քաղաքագետը։

  • Կիսվել: