ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արայիկ Հարությունյանը՝ ընտրությունների երկրորդ փուլի, Բակո Սահակյանին պաշտոնի առաջարկի մասին

Արայիկ Հարությունյանը՝ ընտրությունների երկրորդ փուլի, Բակո Սահակյանին պաշտոնի առաջարկի մասին

«Ես երկրորդ փուլին սպասում էի վաղուց, նույնիսկ մինչև ընտրարշավը սկսելը, այդքան միամիտ չեմ, որ 14 թեկնածուի դեպքում, այն էլ ինչպիսի թեկնածուներ՝ վաստակ ունեցող, ծանրակշիռ քաղաքական ուժեր, այսինքն՝ ես քաղաքականության մեջ այդքան պրիմիտիվ չեմ էլի, որ չհասկանամ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ, Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը։

Նա նշեց, որ ուսումնասիրությունների արդյուքնում միշտ տեսել է՝ 2–րդ փուլ լինելու է. «Վերջին հանդիպմանն էլ՝ շտաբի պետերի, ակտիվիստների հետ, ասացի, որ վերջում 1-1.5 տոկոսի համար ենք պայքարելու։ Այդպես էլ եղավ։ Ես անցկացնում էի ոչ հրապարակային հարցումներ և այդ պատկերը տեսնում էի, մեր հաշվարկներով առավելագույնը 52% ձայն էինք ակնկալում, միայն Ստեփանակերտում 1500 ձայն քիչ ենք ստացել սպասածից»։

Հարցին՝իմանալով, որ արդեն 2-րդ փուլ է լինելու, ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներից՝ մինչև ամենաբարձր մակարդակով, ո՞ւմ հետ է հեռախոսազրույց ունեցել, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Ոչ մեկի հետ ես չեմ քննարկել 2–րդ փուլ և այլն, այսինքն ի՞նչ է նշանակում հեռախոսազրույց ունեցե՞լ եք։ Ես ԱԺ նախագահի հետ խոսել եմ ընտրություններից առաջ, ընդամենը բարեմաղթանքներ, որ մաքուր ընտրություններ լինեն, արդյունքների մասին չենք էլ քննարկել, մնացած ոչ մեկի հետ»։

Նա նաև ասաց, որ ընտրություններից մեկ օր առաջ հյուրանոցում պատահական հանդիպել է "Իմ քայլը" խմբակցության պատգամավորներին, որոնցից ճանաչել է միայն Ալեն Սիմոնյանին։ «Ի դեպ նկարել են և ինձ հարց են տալիս ի՞նչ եք քննարկել, ասացի՝ ոչ մի բան, չեմ էլ իմացել ովքեր են, միայն Սիմոնյան Ալենին էի ճանաչում, որպես ԱԺ փոխնախագահ»,- նշեց նա։

Հարցին, թե պաշտոնի առաջարկ եղե՞լ է Արցախի գործող նախագահին, Արայիկ Հարությունյանը պատասանեց. «Բակո Սահակյանը հայտարարել է, որ մնալու է Արցախում և օգնելու է իշխանություններին, բայց ի՞նչ է նշանակում, օգնելը պարտադիր պաշտոն պետք է լինի՞։ Պաշտոնաթող նախագահն արդեն ամենաբարձր պաշտոնն է։ Ինձ թվում է պաշտոնաթող նախագահից բարձր ստատուս չկա, ավելին է քան գործող նախագահը»։

 

  • Կիսվել: