շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Արայիկ Հարությունյանը ցավում է, որ Երևանի քաղաքապետը նախընտրական շրջանում իրենց հրապարակային չի աջակցել

Արայիկ Հարությունյանը ցավում է, որ Երևանի քաղաքապետը նախընտրական շրջանում իրենց հրապարակային չի աջակցել

Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն ափսոսանք է հայտնել, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն հրապարակային աջակցություն չի հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

«Ես շատ ցավում եմ, որ պարոն Մարությանն այդպիսի կեցվածք ունեցավ ընտրություններից առաջ և որպես «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» կողմից կողմից առաջադրված քաղաքապետ` նախընտրական փուլում ակներև և հրապարակային աջակցություն չհայտնեց «Քաղաքացիական պայմանագրին»: Ցավում եմ դրա համար, որովհետև այն քվեն, որով պարոն Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը ներկայում արդեն երկրորդ անգամ ձևավորելու է կառավարություն:

Այս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա, սա հստակ կարող եմ ասել»,- ասել է նա։

Ազատության այն  հարցին, թե կուսակցությունում որոշակի տեսակետ, կարծիք կա՞ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին, Արայիկ Հարությունյանն ասել է․ 

«Այո, կուսակցականների շրջանում էլ նման վերաբերմունք կա, և մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»,-ասել է Հարությունյանը:

  • Կիսվել: