չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սևանի ափին Արցախի նախագահի համար կառուցվող առանձնատան մասին լուրերը սուտ են․ հերքում

Սևանի ափին Արցախի նախագահի համար կառուցվող առանձնատան մասին լուրերը սուտ են․ հերքում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի աշխատակազմը հերքում է Սևանի ափին նրա համար կառուցվող շքեղ առանձնատան մասին մամուլում շրջանառվող լուրերը։

««Սեւանի ափին Արցախի նախագահի համար շքեղ առանձնատուն է կառուցվում» վերտառությամբ Aravot.am-ի հրապարակած այս հոդվածը ոչ միայն իրականության հետ որևէ աղերս չունի, այլև Արցախի շուրջ այս օրերին տեղի ունեցող ծանր զարգացումների ֆոնին տեղեկատվական անընդունելի արշավ ենք համարում», - ասված է ԱՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը պահանջում է հիշյալ լրատվամիջոցից սխալ տեղեկություն տարածելու համար հանդես գալ համապատասխան հերքմամբ, այլապես ստիպված կլինենք տարածված զրպարտության հիմքով դիմել դատական ատյաններ:

 

  • Կիսվել: