կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
 Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցություն է հայտնել գիշերը ՀՀ-ում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ։

"Արցախում խոր ցավով ու կսկիծով տեղեկացանք օգոստոսի 14-ին, Շիրակի մարզի Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի մասին։ Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում ավտովթարի զոհ դարձած մեր քույրերի ու եղբայրների հարազատներին ու մերձավորներին, մեր ողջ ժողովրդին։ Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։ Այս ծանր պահին ձեզ հետ միասին կիսում ենք անդառնալի կորստի ցավն ու վիշտը",-նշվում է ցավակցական ուղերձում։
 
 
 
 
 

  • Կիսվել: