ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արայիկ Հարությունյանը անօրինականություն է թույլ տվել. Արծվիկ Մինասյան

Արայիկ Հարությունյանը անօրինականություն է թույլ տվել. Արծվիկ Մինասյան

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամներին վիրավորել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի արտահայտությունները, վերջին իրադարձությունների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։ Նրա խոսքով, Արայիկ Հարությունյանը որակումներ է տվել երիտասարդների «ազնիվ ընդվզմանը»։

«Ոլորտում իրականացվող հիմնական քաղաքակնության շահառուն հենց երիտասարդույունն է ու բնական է, որ երիտասարդությունն արտահայտում է իր ընդվզումը։ Կրթության պատասխանատուի կողմից այդ ընդվզմանը որակումներ տալը նշանակում է, որ մարդը չի տիրապետում իրավիճակին, մարդը չի հասկանում՝ որտեղ է գտնվում», -հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Ավելին, Մինասյանը Արայիկ Հարությունյանին մեղադրեց Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը խախտելու ու իր պարտավորությունները չգիտակցելու մեջ։ Նրա ներկայացմամբ, ԿԳՄՍ նախարարության գործառույթն է մշակել իրականացնել, լեզվի, հայ ժողովրդի հոգևոր, մշակույթի ամրապնդման, երիտասարդների ազգային ինքնության զարգացման, հայրենասիրության զարգացման կառավարության քաղաքականությունը։

«Արայիկ Հարությունյանը այսինքն, խախտում է օրենքը և այն, ինչ անում է հակաօրինական է»,-հայտարարեց Մինասյանը։ Դաշնակցականը նկատեց, որ Արայիկ Հարությունյանի կողմից երիտասարդների ընդվզումը կուսակցականացնելը մեկ նպատակ ունի՝ թուլացնել պայքարը։

«Այդ պայքարում կուսակցականություն չկա, այլ՝ ազգային պայքարը, ազգային ինքնագիտակցությունը։ Պատահակ չէ, որ այս ոլորտի կարևոր դերակատարները՝ մտավորականները, դասախոսները իրենց բողոքի ձայնն են բարձրացնում շրջանառության մեջ դրվող նախագծի վերաբերյալ», -նշեց Մինասյանը։

Նկատենք, որ կառավարությունը հայտնել է բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի ու գրականության դասընթացները կամավոր դարձնելու մտադրության մասին։ Սակայն է Դաշնակցություն կուսակցության երիտասարդական թևը ընդվզում է այդ նախաձեռնության դեմ և արդեն երկու օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացնում նախարարության դեմ։

  • Կիսվել: