երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում. Մարուքյան

Առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում. Մարուքյան

Առավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը։

«Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ հանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները, դուք կիմանաք եզրահանգումները»,- նշեց պատգամավորը:

Մարուքյանը նաև ասաց, որ Նիկոլ Փաշինյանից ապացույցներ է պահանջել, որ Օնիկ Գասպարյանը կատարել է Սերժ Սարգսյանի հրահանգները: Նա ասաց, որ այդ ապացույցները պետք է հրապարակվի, ոչ թե իրեն տրամադրվի:

  • Կիսվել: