հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյան (տեսանյութ )

Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է. Միքայել Մինասյան (տեսանյութ )

Հայաստանի Հանրապետության համար երկու պաշտոնյա Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Մինասյանն անդրադարձավ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի կառուցմանը՝ ասելով, որ եթե Հայաստանը ջանքեր էր ներդնում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, ապա թշնամի պետությունը պետք է հակաջանքեր դներ:

Նրա խոսքով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը 2000-ականների սկզբում հավաքագրվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից։ Նա աշխատանքներ էր սկսել ԱՄՆ-ում և ուսումնասիրում էր Հայոց ցեղասպանության ճանաչումն այդ երկրում։

Նա, ըստ Մինասյանի, Թուքրիայի հետ պայմանավորվում է, որ պետք է գաղտնի տեղեկություններ փոխանցի Թուրքիայի հատուկ ծառայություններին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատանքների վերաբերյալ։ Շուտով նրա գործունեությունը հայտնի է դառնում Հայաստանի ԱԱԾ-ին։ Եվ մեր երկրի հատուկ ծառայությունները նրան դարձնում են կրկնակի գործակալ։

Միրզոյանը պետք է պատմեր մեր ԱԱԾ-ին, թե ում, ինչ է պատմում։ Անգամ իր ընկերների հետ հանդիպումներից։ Շուտով թուրքական հատուկ ծառայությունները նրան խորհուրդ են տալիս համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը տեղեկանում է, որ Արարատ Միրզոյանը Թուքրիայի գործակալ է, ու, դա իմանալով հանդերձ, նա նշանակում է Արարատ Միրզոյանին ԱԺ նախագահ։

Իր խոսքերն ապացուցելու համար Միքայել Մինասյանը ներկայացրեց մի ձեռագիր նամակ, իր ասելով՝ գրված Միրզոյանի կողմից 2007 թվականին: ՛՛Ես այս նամակը կհրապարակեմ նաև Տելեգրամի իմ ալիքում, որպեսզի համեմատեք այս ձեռագիրն Արարատ Միրզոյանինն է, թե ոչ՛՛,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: