հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը ողջունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ վերադառնալու որոշումը

Արարատ Միրզոյանը ողջունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ ԱԺ վերադառնալու որոշումը

Ես ուզում եմ ողջունել «Լուսավոր Հայաստան»-ի որոշումը՝ վերադառնալ և մասնակցել նիստերին: Այսօր այս մասին ԱԺ նիստում  ասաց Արարատ Միրզոյանը։  Նա նշեց, որենք վաղ առավոտից, շտապելով քննարկել օրակարգի հարցերը, մոռացան ողջունել մեր գործընկերների վերադարձը խորհրդարան։

«Եվ ես հիշեցի, որ առնվազն  մամուլից ինձ մոտ տպավորություն էր ստեղծվել, որ մեր հարգելի գործընկերները հայտարարել էին, թե խորհրդարան կվերադառնան այն դեպքում, երբ կհնչի տեղի ունեցածի դատապարտում, և կլինի քաղաքական գնահատական: Եվ այժմ, այսօր այստեղ տեսնելով մեր գործընկերներին, ենթադրել կարող եմ, որ այդ գնահատականը հնչել է և բավարարել է «Լուսավոր Հայաստան»-ին: Տեղի ունեցածը դատապարտվել է, դատապարտվել է նաև վարչապետի կողմից, խմբակցության բազմաթիվ գործընկերների կողմից»,-ասաց Միրզոյանը:

Նա  նաև անդրադարձավ նիստերի դահլիճում դիմակ չկրելու համար պատգամավորներին նախազգուշացում տալու իր որոշմանը՝ նշելով որ  պատգամավորները կարող են իր այդ որոշումը բողոքարկել ընդհուպ Սահմանադրական դատարանում՝ ինչ կազմով էլ, որ այն գործի:

  • Կիսվել: