կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին

Արարատ Միրզոյանը կհանդիպի Սերգեյ Լավրովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Սեպտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի իր գործընկեր, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հայտննում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Հանդիպման ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ֊ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: