շաբաթ, նոյեմբեր 14
14 / 11 / 2026
Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն ընդգծել են գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը և Քերըն Դոնֆրիդն ընդգծել են գերիների շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: