երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Արարատ Միրզոյանը չի ուզում իրեն գործակալ համարեն, ասում է՝ պարզապես օգնել է ԱԱԾ-ին

Արարատ Միրզոյանը չի ուզում իրեն գործակալ համարեն, ասում է՝ պարզապես օգնել է ԱԱԾ-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր անդրադարձավ իր՝ գործակալ լինելու մասին տեղեկությանը։

«Շատ որոշակի տարեթվի Հայաստանի ԱԱԾ-ն ինձ, որպես որոշակի կոնկրետ ոլորտում փորձագետի, դիմել է օգնության համար, ես, լինելով, խիստ ընդդիմադիր քաղաքացի, համարել եմ, որ սա իշխանությունների մասին չէ, Հայաստանի մասին է, համաձայնել եմ»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Միրզոյանի խոսքով՝ կարճ ժամանակ անց ավարտվել է համագործակցությունը, և ինքը երբեք այս մասին չի էլ թաքցրել։

Նա համաձայն չէ, որ իրեն գործակալ են համարում, ինչպես դա անում են Եզրաս Սրբազանի դեպքում։

«Զուգահեռ տանել մի մարդու մեջ, ով այս իրավիճակում իր երկրի ԱԱԾ-ին փորձել է օգտակար լինել դրվագով ու մարդու մեջ, որ եղել է մի կայսրության գործակալ, այդ դեպքում մի քիչ բան է էլի...»,- ընդգծեց Միրզոյանը։

  • Կիսվել: