երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում

Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը պայմանավորվել են մայիսի կեսերին հանդիպել Մոսկվայում

ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 23-ին զրուցել են, ինչից հետո պայմանավորվել են հանդիպել Մոսկվայում մայիսի կեսերին: Այս մասին հայտնել է Պետդումայի պաշտոնական կայքը:  

«Վյաչեսլավ Վոլոդինն ու Արարատ Միրզոյանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր խորհրդարանական հարթությունում և պայմանավորվել մայիսի կեսերին հանդիպում ունենալ Մոսկվայում», - ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: