շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Արարատ Միրզոյանի հայտարարությունը հակառակորդի թելադրանք է. Արա Այվազյան

Արարատ Միրզոյանի հայտարարությունը հակառակորդի թելադրանք է. Արա Այվազյան

Ապրիլին մեր դիվանագետների համահայկական խորհրդի առաջին համաժողովի ժամանակ ես ելույթ եմ ունեցել և ներկայացրել եմ Ադրբեջանի քաղաքականության էությունը, որի ամենակարևոր տարրը և բոլոր պատերազմների ժամանակ ամբողջ իմաստն այն է, որ պատերազմները վարում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ գրանցելու համար, այլ հակառակորդին քո կամքը թելադրելու համար:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ առաջնահերթություններից չէ:

«Իմ գնահատմամբ հիմա մեր թշնամիները ցանկանում են իրենց կամքը պարտադրել մեզ, ինչը ես անվանում եմ գաղափարական, մշակութային ծավալապաշտություն: Որոշ չափով այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը հայտարարում է և դրսևորում է այն, ինչ ադրբեջանցիներն ուզում են»,- ասաց նա:

Հարցին՝ իր ժամանակ  նման հարկադրանք եղե՞լ է, նա ասաց, որ 2021 թվականի ապրիլի 24-ը, որը Ցեղասպանության առաջին տարելիցն էր պատերազմից հետո, ԱԳՆ-ն նախաձեռնեց հատուկ միջոցառումներ և հատուկ միջազգային հնչեղություն ապահովեց Ցեղասպանության հիմնախնդրին և ներկայացրեց Արցախյան պատերազմը որպես այդ ցեղասպանական քաղաքականության դրսևորումներից մեկը:

«2021 թվականի ապրիլի 24-ին մեր մեր նախարարության աշխատանքի շնորհիվ 34 բարձր մակարդակի միջազգային պատվիրակություն է եկել»,- ասաց նա:

  • Կիսվել: