շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առանձնակի խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին, կանանց, և դուստրերին. Գագիկ Ծառուկյան

Առանձնակի խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին, կանանց, և դուստրերին. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ։
 
«Սրտանց շնորհավորում եմ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Թո՛ղ ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր և հոգատարություն:
 
Մեր հասարակության և մեր ընտանիքների ամրությունն ու հաջողություններն ավանդաբար հիմնված են եղել հենց ձեր հոգատարության, ողջախոհության ու նվիրումի վրա: Ուստի ապրիլի 7- ը առանձնակի խորհուրդ ունի իր մեջ՝ այն մեր մայրերի մեծարանքի օրն է, մայրերին երախտիքի խոսքեր հղելու օրն է՝ Հայրենիքին նվիրված զավակներ դաստիարակելու և իրենց անմնացորդ նվիրումի համար:
 
Շատ մայրեր այսօր երախտիքի խոսքեր կլսեն շատերից, սակայն, ցավոք, ոչ իրենց զավակներից: Առանձնակի խոնարհումս Արցախյան պատերազմներում նահատակված մեր քաջերի մայրերին, կանանց, և դուստրերին: Ձեր վիշտը ազգի վիշտն է, բոլորիս ցավն ու կորուստը:
 
Սիրելի՛ մայրեր, սիրելի՛ կանայք, մաղթում եմ ձեզ անսպառ ուժ և կորով: Թո՛ղ այլևս ոչ մի փորձություն չմռայլի ձեր գարունները:
Աստված պահապա’ն մեզ բոլորիս..», - ասված է շնորհավորանքում։

  • Կիսվել: