շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՀՀ-ն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ-ի հայերի իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա միջազգային ներգրավվածություն

ՀՀ-ն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ-ի հայերի իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա միջազգային ներգրավվածություն

Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում։ Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Փաշինյանը՝ Պրահայում պատասխանելով «Ազատության» հարցին՝ Հայաստանը ո՞ր տարբերակով է շարժվում, որ Արցախի հարցը առկախվի և ռուս խաղաղապահները գնան, թե՝ որ Արևմուտքը անվտանգության երաշխիքներ տա Արցախում ապրող հայերին։

Փաշինյանը պատասխանեց՝ Հայաստանն աշխատում է տարբերակի վրա, որ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարթակում, որը պիտի ունենա որոշակի միջազգային ներգրավվածություն․ «հակառակ դեպքում այդ թեման և օրակարգը Ադրբեջանի կողմից կարող է ուղղակի մոռացության մատնվել»։

Միևնույն ժամանակ, վարչապետը պնդեց, թե Վաշինգտոնում սկսված քննարկումը կարող է շարունակվել Մոսկվայում՝ հերքելով պնդումները, թե արևմտյան ու ռուսական նախագծեր կան, որոնք իրարից տարբերվում են։

«Երբեմն կարդում եմ նյութեր, լսում հարցազրույցներ, ուզում եմ հասկանամ՝ մարդիկ էդ ինչի՞ մասին են խոսում։ Եթե ես վարչապետը չլինեի, կմտածեի՝ ինչ-որ բան չգիտեմ», - ասաց Փաշինյանը, հավելելով, թե Արևմուտքից եղել են մոտեցումներ, բայց ոչ տարբերակ՝ թղթի վրա գրված։

«Մոտեցումը բանավոր է, և եթե դա դնենք, թղթի վրա կարդանք, կարող է պարզվել, որ սխալ ենք հասկացել, էդքան էլ տենց չի։ 2020 թվականի օգոստոսին ռուսական կողմը ներկայացրել է գրավոր առաջարկ, մենք ընդունել ենք, Ադրբեջանը՝ մերժել է։ Մենք չենք տեսել Ռուսաստանի կողմից այդ տարբերակը երկրորդ անգամ սեղանին դնելու գործընթաց», - նշեց վարչապետը։

Ճշգրտող հարցին՝ Սոչիում նման փորձ չեղա՞վ՝ Փաշինյանը կրկնեց իր պատասխանը, որ նման փորձ Մոսկվան այլևս չի արել։

«Որ պահին, որ դա դրվի սեղանին, մենք պատրաստ ենք դրանով առաջ գնալ։ Բայց Ռուսաստանի Դաշնությունը ինչքանո՞վ է հետապնդում էդ տարբերակը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը։

  • Կիսվել: