ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում․ Վանեցյանն իր օգնականի տանը՝ ՔԿ-ի կողմից խուզարկություն իրականցնելու մասին

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում․ Վանեցյանն իր օգնականի տանը՝ ՔԿ-ի կողմից խուզարկություն իրականցնելու մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր օգնականի՝ Արամ Գրիգորյանի տանը ՔԿ-ի կողմից իրականացվող խուզարկության մասին։

Նա, մասնավրորապես, նշել է․

«Քիչ առաջ տեղեկացա, որ ՀՀ քննչական կոմիտեի քննիչները խուզարկության են մտել իմ ընկեր Արամ Գրիգորյանի տուն: 

Արամը ազգային անվտանգության պահեստազորի փոխգնդապետ է, նա երբևէ օրենք չի խախտել, ողջ գիտակից կյանքը ծառայել է Հայաստանի Հանրապետությանը: Բացառիկ հայրենասեր և ազնիվ մարդ է: 

Արամին կարող են մեղադրել միայն մեկ բանում, որ նա օր ու գիշեր հայ ժողովրդի հետ պայքարում է Հայաստանի, Արցախի և հայի ապագայի ու անվտանգության համար: Նման «հոդվածի» հատկանիշներով մեղադրանքը, վստահ եմ, պատիվ է ցանկացածի համար:

Արամ ջան, իմ հավատարիմ ընկեր, գիտեմ, որ որևէ կերպ քեզ չեն կարող վախեցնել կամ հետ պահել պայքարից, վստահ եմ, որ այս ամենը մեզ ավելի ուժեղ է դարձնելու:

Հ.Գ. շինծու քրեական գործի հանգամանքներին կանրադառնամ ավելի ուշ»։

  • Կիսվել: