շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը․ Արամ Վարդևանյան

Իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը․ Արամ Վարդևանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Վարդեւանյանը պաշտոնապես հայտարարում է, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Հարգելի գործընկերներ, մի քանի շաբաթ առաջ հայտնել էի, որ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ առկա են կորոնավիրուսային վարակի բոլոր ախտանշանները: Այժմ պաշտոնապես հայտարարում եմ Երեւան-Կենտրոն ՔԿՀ-ում, որի աշխատակիցներ, կալանավորված անձինք եւ պատիժը կրող անձանց թվերի պայմաններում կատարվել է միայն 48 աշխատակցի թեստավորում եւ երկու աշխատակցի թեստի արդյունքները դրական են: Հիշում եք չէ ոմանք պնդում էին, որ չկա վարակ ՔԿՀ-ներում եւ հատկապես Երեւան-Կենտրոնում: Երեւան-Կենտրում ՔԿՀ ում երկու հաստատված դեպք արդեն առկա է՝ պաշտոնապես...: Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել, չծանրաբեռնեմ այլ ՔԿՀ-ներում եւս արձանագրված դեպքերով:

Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե շուտ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում, այլ ոչնչացնում են իրավունքի գերակայությունը...»։

  • Կիսվել: