ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է. Ծառուկյան

Առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է. Ծառուկյան

Այսօր Արարատի մարզում ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին՝ նշելով, որ բանակցություններում պետք է դրվի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը:

Նրա խոսքով՝ հստակ ոչինչ հայտնի չէ, թե Արցախի հարցում ի՛նչ են պայմանավորվել, ի՛նչ են քննարկել:

Ծառուկյանը նշել է. ՛՛Մեր առաջնայինը Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման հարցն է, Ղարաբաղի ժողովուրդը այդ հարցը կարգավորել է, Ղարաբաղը 30 տարի անկախ է, մնում է միջազգային ճանաչման հարցը՛՛:

 

  • Կիսվել: