երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Առաջնային լուծում պահանջող հարցերը․ «Հայաստանի Հանրապետություն»

Առաջնային լուծում պահանջող հարցերը․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմի հետեւանքները  դեռ երկար են իրենց զգացնել տալու: Չնայած հրադադարի հաստատմանը, դեռ լուծված չեն զոհվածների դիերի եւ գերեվարվածների փոխանակման հարցերը, բաց է մնացել նաեւ անհետ կորածների խնդիրը:

Առանձնակի քննարկումների առարկա է իրենց բնակավայրերը Արցախի շրջաններից  բռնագաղթած բնակչության վերադարձի խնդիրը: Այսօր հաղորդակցության ուղիների խնդիրը, թերեւս, հայկական կողմի օրակարգի վերջին հորիզոնականում է: Այն կարող է օրակարգ մտնել միայն հիմնական հարցերի՝ Արցախի բուն տարածքներից բռնի տեղահանվածների խնդրի լուծումից եւ կարգավիճակի որոշումից հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: