շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Առաջիկայում սպասվում է Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան. Գերմանիայի դեսպան

Առաջիկայում սպասվում է Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան. Գերմանիայի դեսպան

Առաջիկայում սպասվում է Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան։ Այս մասին մարտի 2-ին Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ գերմանական զարգացման բանկի (KfW) գրասենյակների ստեղծման մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Նա պարզաբանել է, որ Գերմանիան Հայաստանին աջակցություն է ցուցաբերում ոչ միայն տնտեսության ոլորտում, այլեւ Հարավային Կովկասում խաղաղ, կայուն եւ անվտանգ պայմանների ձեւավորման գործում:

Նրա խոսքով՝ Հայաստանն ու Գերմանիան գտնվում են հարաբերությունների ակտիվ զարգացման փուլում, ինչը հաստատվում է բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններով: Դիվանագետը տեղեկացրել է, որ Հայաստանն ու Գերմանիան նախանշել են համագործակցության ուղղությունները, մասնավորապես, վերականգնվող էներգետիկայի, տնտեսության զարգացման, ինչպես նաեւ արդյունավետ կառավարման ոլորտներում:

«Մենք համագործակցում ենք Եվրամիության հետ՝ նպաստելով Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացմանը եւ Հայաստանի ստանդարտների մերձեցմանը ԵՄ չափանիշներին»,-նշել է Ռիխտերը։   

  • Կիսվել: