հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
30 տարվա ընթացքում Գերմանիան Հայաստանին 943 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել․ դեսպան

30 տարվա ընթացքում Գերմանիան Հայաստանին 943 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել․ դեսպան

30 տարվա համագործակցության ընթացքում Գերմանիան Հայաստանին 943 միլիոն եվրոյի օգնություն է տրամադրել։ Այս մասին մարտի 2-ին Հայաստանում Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) եւ Գերմանական զարգացման բանկի (KfW) գրասենյակներ ստեղծելու մասին համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ հայտարարեց Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը։

Նա պարզաբանեց, որ միայն 2022 թվականին էներգաարդյունավետություն ապահովման համար Գերմանիան Հայաստանին տրամադրել է 18 մլն եվրո։ «Գերմանիան աջակցություն է ցուցաբերել շուկայական տնտեսության, ժողովրդավարության զարգացման եւ ԵՄ-ի հետ Հայաստանի կապերի ամրապնդման ճանապարհին»,- ասաց Ռիխտերը։

Վերոնշյալ համաձայնագրի ստորագրումը, նրա կարծիքով, կապահովի համագործակցության քաղաքականության շարունակությունը եւ կարեւոր հիմք կդառնա դրա հետագա զարգացման համար։

Դեսպանը հաղորդեց, որ KfW-ն 25 տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել է 1,2 միլիարդ եվրո վարկային միջոցներ՝ էներգետիկ համակարգի, էկոհամակարգի, ջրամատակարարման համակարգի եւ այլ ուղղությունների զարգացման համար։

  • Կիսվել: