շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջիկայում կտեսնենք, թե ՀՀ-ն որքանով է լուրջ վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին. Ադրբեջանի ԱԳՆ

Առաջիկայում կտեսնենք, թե ՀՀ-ն որքանով է լուրջ վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին. Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանական կողմը մշտապես վարել է բաց բանակցությունների քաղաքականություն։ Այս մասին, պատասխանելով Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ հարցին, ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

՛՛Կարծում ենք, որ ապրիլի 6-ի հանդիպումը եւս մեկ հնարավորություն է՛՛,-հավելել է Բայրամովը:

Նա նաև նշել է. ՛՛Մենք բարձր ենք գնահատում կողմերի հարաբերությունները։ Ադրբեջանական կողմը բացեիբաց հայտնել է իր դիրքորոշումը։ Ես չէի ուզենա նախօրոք շատ կանխակալ հայտարարություններ անել։ Կարծում եմ՝ առաջիկա օրերին մենք կտեսնենք, թե Հայաստանն ինչքանով է լրջորեն վերաբերվում հարաբերությունների կարգավորման հարցին և ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել։ Ադրբեջանի մոտեցումը կլինի համարժեք՛՛:

 

  • Կիսվել: