չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Առաջիկայում կլինեն նոր վկայություններ. Վարչապետը՝ սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին

Առաջիկայում կլինեն նոր վկայություններ. Վարչապետը՝ սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավման մասին

Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից  այսօր հրապարակված սիրիացի վարձկան ահաբեկչի վկայություններին։

«Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ: Առաջիկայում կլինեն նոր վկայություններ»,- գրել է վարչապետը՝ հրապարակելով ահաբեկչի հարցաքննության տեսանյութը։

 

  • Կիսվել: