կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Առաջիկայում կկայանա ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը. Մարիա Զախարովա

Առաջիկայում կկայանա ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը. Մարիա Զախարովա

Առաջիկայում կկայանա Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ, իսկ մինչև այս շաբաթվա վերջ նախատեսվում են շփումներ նաև Բաքվում՝ արտաքին գործերի նախարարության միջոցով։ Այս մաիսն հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների՝ Էնդրյու Շոֆերի և Բրիս Ռոքֆոյի բարձր դիվանագիտական գործունեությունը փաստացի կաթվածահար արեց երեք համանախագահների երբեմնի լավ համակարգված աշխատանքը, որոնք հրաժարվեցին այդ կազմակերպության շրջանակներում համագործակցել Ռուսաստանի հետ։ Մենք արձանագրեցինք Բրյուսելի անամոթ փորձերը՝ յուրացնելու ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների թեման ամենաբարձր մակարդակով և այն օրակարգը, որն առաջարկվել էր անցյալ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բրյուսելյան հանդիպմանը։

«Հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը քննարկվել են Օվերչուկի և Ալիևի հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 26-ին։ Հայկական և ադրբեջանական կողմերի հետ նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը՝ փոխվարչապետերի համանախագահությամբ։ Ինչ վերաբերում է սահմանային հարցերին, ապա Բաքվում ԱԳՆ-ի միջոցով շփումներ են նախատեսվում մինչև այս շաբաթվա վերջ»,- ասել է Զախարովան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: