չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան

Առաջիկայում կա ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն. Միրզոյան

«Իմ գնահատականը միանշանակ է՝ բավական կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ իմ և նախարար Լավրովի միջև»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասներ ներկայացնելով օրերս Մոսկվա այցից։

Նրա խոսքով՝ քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ տարածաշրջանային հարցերի. «Ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին․ եթե կհիշեք, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ երեք երկրներ ստորագրել են տեքստ, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է միջացնքով երկկողմ երթևեկությունը։ Եվ ահա, այս երկու երկրները անելիքներ ունեն միջանցքը բացելու հարցում»։

Միրզոյանը նշեց, որ քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու հարցը. «Այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»։

  • Կիսվել: