չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Միրզոյան

Առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել 12-րդ մոտեցումը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողության ժամանակ, ի թիվս այլ հարցերի, պատասխանել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՀՀ մոտեցման վերաբերյալ հարցին:

«Մեր մոտեցումը ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ հայտնել ենք և առաջիկայում հնարավորություն կունենանք ադրբեջանական կողմի հետ քննարկել այդ մոտեցումը և ընդհանուր առմամբ այդ համաձայնագրի համաձայնեցման, ստորագրման, վավերացման հետ կապված բոլոր հարցերը…»,- նշել է նա։

Հիշեցնենք՝ Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։

  • Կիսվել: