կիրակի, ապրիլ 14
14 / 4 / 2024
Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը․ Ադրբեջանի ԱԳՆ

Առաջիկա օրերին տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը․ Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկա օրերին տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։

«Մյունխենում տեղի է ունեցել հանդիպում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև, որից հետո որոշվել է վերսկսել գործընթացը, մոտ ապագայում նախատեսվում են դեմ առ դեմ բանակցություններ հայկական պատվիրակության հետ՝ խաղաղության պայմանագիրը քննարկելու նպատակով»,- Ջեյհուն Բայրամովի խոսքերն են մեջբերում ադրբեջանական լրատվամիջոցները:

  • Կիսվել: