երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Առաջիկա օրերի ընթացքում պետք է մեկնարկի խորհրդարանը ցրելու գործընթացը. Մարուքյան

Առաջիկա օրերի ընթացքում պետք է մեկնարկի խորհրդարանը ցրելու գործընթացը. Մարուքյան

Մեր կուսակցության տեսակետն այն է, որ մինչև հունիսի 1-ն ընտրությունների գործընթացը պետք է ավարտված լինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը հայտնեց՝ հունիսի 1-ից հետո չեն երաշխավորելու, որ չեն առաջադրվի թեկնածուներ, եթե վարչապետը հրաժարական ներկայացնի:

Մարուքյանի խոսքերով, վերոնշյալը նշանակում է, որ պետք է առաջիկա 10 օրերի ընթացքում մեկնարկի խորհրդարանը ցրելու գործընթացը:

ԼՀԿ ղեկավարը խոսել է նաև Արմեն Սարգսյանի հետ հանդիպման մասին՝ նշելով, որ նախագահը ևս ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մեջ:

Անդրադառնալով արտահերթ ընտրություններում իրենց հնարավորությունների մասին, նա նշեց․

«Մենք չենք մասնակցում խմբակցություն ունենալու համար: Մենք արդեն ունենք խմբակցություն: Մենք երրորդ ամենամեծ խմբակցությունն ենք: Մենք գնում ենք ավելիին»։

Ինչ վերաբերում է հետազոտությունների արդյունքներին, որոնք «Լուսավոր Հայաստանի» համար լուսավոր արդյունքներ չեն խոստանում, Մարուքյանը հիշեցրեց իր նախկին փորձը՝ նշելով, որ միշտ կանխատեսումներ են եղել, որ ինքը, իր ղեկավարած ուժը չի հաղթելու, սակայն ժամանակն այլ բան է ցույց տվել:

  • Կիսվել: