երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Առաջարկում եմ արցախահայությանը պաշտպանելու համար ստեղծել մեկ միասնական կենտրոն․ Ռուստամյան

Առաջարկում եմ արցախահայությանը պաշտպանելու համար ստեղծել մեկ միասնական կենտրոն․ Ռուստամյան

Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում բոլորը ունեն իրենց պատասխանատվության բաժինը  և բոլորը հասկանում են,որ խնդիրն այսպես երկար ձգվել չի կարող։

Lրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Պետք է այս խնդիրը լուծում ստանա։ Եթե Ադրբեջանը կարծում է, որ անընդհատ, մշտական, անժամկետ ճանապարհը փակելով հասնելու է իր նպատակների՝ տեսնելով արցախահայության անկոտրում կամքը, բնականաբար, նահանջելու է։ Պայքարով է միայն հնարավոր դրա դեմն առնել և հակակշռել։ 

Մեզ այսօր պարզապես պակասում է արցախահայությանը պաշտպանելու համահայկական գործընթացը, որը պետք է օր առաջ ստեղծել և իրականացնել։ Մեր բոլոր առաջարկները դրան են ուղղված։ Պետք է ստեղծվի մեկ միասնական կենտրոն՝ անունը շտաբ կամ խորհուրդ կլինի, որը պետք է առաջացնի համահայկական զորաշարժ»,- ասաց Ռուստամյանը։

Պատգամավորի խոսքով՝ հայ ժողովուրդը չի կարող նստած սպասել և հեռվից դիտել, թե ինչքան կդիմանա Արցախը։

  • Կիսվել: