շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արաղչին բացատրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը

Արաղչին բացատրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությունը

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին տարածաշրջանային այց է իրականացնում՝ ներկայացնելով ղարաբաղյան հարցի կարգավորման իրանական ծրագիրը։ Նրա առաջին կանգառը Բաքուն է, հայտնում է IRNA գործակալությունը։

Արաղչին նշել է, որ իր ուղևորության նպատակն Իրանի նախաձեռնության ներկայացումն և Ադրբեջանի ու Հայաստանի միջև տևական խաղաղության հաստատումը։

Արաղչիի խոսքով, «Ադրբեջանի տարածքների օկուպացիային վերջ դնելը նախաձեռնության կարևոր մասն է, իսկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն Իրանի նախաձեռնության մյուս հիմքն է»։

Հակամարտությանը վերջ դնելը և ազդեցիկ երկրների օգնությամբ երկխոսություն սկսելը՝ խաղաղություն հաստատելու նպատակով, նախաձեռնության մյուս առանցքային թեման է, պատմել է Արաղչին։

  • Կիսվել: