երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան

Արա՛մ Սարգսյան, Զավենի՛ որդի, մյուսների պես քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի քույր կամ հոպլո, բայց հստակ ասում եմ՝ ես եղբայր չեմ ուրացել․ Սրբազան

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփելով օրը՝ անդրադարձավ Արամ Զավենի Սարգսյանին, թեև շեշտեց, որ իր սկզբունքին դեմ է, բայց պետք  է խոսի։

«Այս մարդն այնքան համարձակություն ունի՝ ցինզմով պարուրված, օրը 4 անգամ անընդհատ ինձ է անդրադառնում․․․ էլ խաչով տերտեր , չգիտեմ ինչ, ինչ ասես ասում է, թող համազգեստը հանի, կարգալույծ լինի, ռուսական նարատիվներ․․․Արամ Սարգսյան, Զավենի որդի, մյուսների պես չեմ ասելու քեզ Վազգեն Սարգսյանի մեր սպարապետի քույր կամ հոպլո։ Չե՛մ ասի, ինձ թույլ չեմ տա դրանք ասելու, որովհետև չեմ ուզում վիրավորած լինել, բայց հստակ ասում եմ, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել, իմ սպարապետի արձանն են պղծել, բայց եղբոր վաստակը ամբողջությամբ չեն փաթաթել արծաթի հետ մի նժարի վրա դրել»,-ասաց նա։

Սրբազանը հիշեցրեց, որ ինչպես էր խոնարհվում իր աջի վրա։

«Այդ նույն խաչի մասին որ խոսում ես, թե ում առջև պետք է հանդես գա, էտ խաչը միայն քեզ ու քո նման դևերին է վախեցնում։ Խնդրում եմ, որ ցեմնետից բացի ուրիշ բաների մասին էլ կարողանաս մտածել»,-ասաց նա։  

Ըստ նրա, այն ճանապարհը որ նա անցել է, պետք է փաթաթել, ծածկել, որ մարդիկ չիմանան։

«Իսկ ես պարզ ասում եմ քեզ ու քո արբանյակներին, քաղաքապետարանում թափառողներին՝ եթե ուզւոմ եք փողոցով խոսենք՝ փողոցով կխոսենք, եթե գաղափարով՝ գաղափարով, բայց դուք փողոցային մարդիկ եք»,-ասաց նա։   

  • Կիսվել: