հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող են համարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում․ ԱԳ նախարար

Բանակցությունները՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող են համարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորում․ ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

Հարցին Այվազյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Միայն քաղաքական, բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները, որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում»,- ասաց Այվազյանը:

  • Կիսվել: