Ապրիլյանը նշանավորվեց ադրբեջանական ուղղաթիռների, զրահատեխնիկայի, ստորաբաժանումների ջախջախումով
Ապրիլյան մարտական գործողությունների մեկնարկի 6-րդ տարին է, որը ոչ թե նշանավորվեց Արցախի ՊԲ ՀՕՊ-ի և հրետանու զգալի մասի խոցմամբ, ինչպես 2020-ին, այլ ՊԲ դիրքեր ներխուժելու փորձեր անող 2 ուղղաթիռների, տասնյակ զրահատեխնիկայի և հարյուրավոր ադրբեջանական էլիտար ստորաբաժանումների ջախջախումներով։ Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
2016 թվականի ապրիլի 2-ին պատերազմի մասին առաջին տեղեկությունները ժամը 9։10-ին հայտնվեցին: Հայկական կողմը հայտնեց ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների մարդկային կորուստների և հյուսիսային հատվածում ոչնչացված մարտական ուղղաթիռի մասին։
Ապրիլյան պատերազմը, տեւեց 4 օր, այդ պատճառով էլ ստացավ «քառօրյա պատերազմ» խորհրդանշական անունը:



