ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել. Քոչարյան

Ապրիլյան պատերազմից հետո ԱԹՍ–ներ գնելու ծրագիր էր մշակված, սակայն մի մասն են հասցրել գնել. Քոչարյան

Ապրիլյան պատերազմից հետո լուրջ ծրագիր էր մշակված՝ մեր ԶՈւ-ն զինել անօդաչու սարքերով։ Այս մասին այսօր ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։

«Մենք այս պատերազմի ժամանակ, ըստ էության, տեսել ենք թշնամու շեշտակի առավելությունը, օդային, մյուս բոլոր զինատեսակներով հետ չէինք։ Այն, ինչ մեզ էապես խանգարեց, անօդաչու սարքերի զանգվածային կիրառումն էր հակառակորդի կողմից»,–ասաց նա և նշեց, որ գիտի Ապրիլյան պատերազմից հետո ծրագիր էր մշակված այդ սարքերը գնելու, սակայն մի մասն են հասցրել գնել, իսկ 2018 թվականից հետ ծրագիրը կանգնեցրել են։

Նա նաև ասաց, որ մեծ քանակի զոհեր ենք տվել սխալ որոշումների հետևանքով։

«Գնումները երկու ուղղությամբ պետք է լինեին՝ հակաօդային պաշտպանության սարքեր և սեփական անօդաչուներ։ Հակաօդային պաշտպանության համակարգերի՝ ТОР-երի մի մասն են հասցրել գնել։ 2018 թվականից հետո գնումների պլանը փոխել են և գնել ՍՈւ 30-ները, որոնք, ինչպես պարզվեց, առանց հրթիռ են և մնացել են Գյումրիի օդանավակայանում կանգնած։ Գնումների պլանները կային, բայց դրանք փոխել են։ Հորդանանից գնել են հին ОСА-ները, որոնք չեն կարողանում նկատել ժամանակակից անօդաչուներին։ ОСА-ների ամբողջ խմբաքանակը նույնպես անօգուտ զինատեսակ դարձավ։ Սա երկրի առաջին դեմքի սխալ որոշումն էր, որ պարտադրվել էր բանակին», - ասաց Քոչարյանը։

  • Կիսվել: