ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության. Տարոն Սիմոնյանը՝ Իմ քայլին

Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության. Տարոն Սիմոնյանը՝ Իմ քայլին

ԱԺ ամբիոնից ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոննյանն արձագանքելով իմքայլական պատգամավորների Շուշիի Ղազացչեցոց եկեղեցու գմբերի աղավաղման հետ կապված ելույթներից հետո, հայտարարեց, թե իր գոծրընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության։ 

«Իմ գործընկերներն ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության, և իմ գործընկեր պարոն Վարդանյանը վերադարձավ նաև իր հիմնական մասնագիտական առաքելություն՝ միջազգային մարդասիրական իրավունք և ընդգծեց, որ, այո, Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,- ԱԺ նիստում դիմելով «Իմ քայլը» խմբակցությանը՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Պատգամավորի այս հայտարարությունը հարուցեց իմքայլականների վրդովմունքը։ 
 

«Հնչեցված արտահայտությունը վիրավորական էր մեզ համար։ Հայամետ քաղաքականության թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են այդ քաղաքականությունից»,- ի պատասխան ասաց Արարատ Միրզոյանը։

Տարոն Սիմոնյանը շարունակեց. «Ես ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը։ Իմ խնդրանքը և ամիսների հորդորը ի վերջո տեղ հասավ։ Եվ հուսով եմ, որ այս բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, որովհետև իրականում այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և նաև Արցախի օկուպացված մյուս տարածքներում, դա ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր։ Եվ այդ ցեղասպանության շարունակությունն ըստ էության դրսևորվում է էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով։ Եվ սա կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ ՀՀ-ում, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ, մի պետության հետ, որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում»։

 

Ըստ Տարոն Սիմոնյանի՝ մենք պետք է մեր դիրքորոշումները հստակեցնենք և պարզ լինենք միջազգային հանրության առաջ, որպեսզի նույն միջազգային հանրությունն արձագանքի Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը։ Այլապես, եթե մենք բարեկամությունից խոսենք, իսկ Ադրբեջանը շարունակի իր հակահայ քաղաքականությունը, միջազգային հանրությունը չի հասկանա մեզ։

  • Կիսվել: