Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է որպես Երկրաբանի օր
Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է որպես Երկրաբանի օր։ Այդ կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է․
«Ապրիլի առաջին կիրակի օրը նշվում է որպես Երկրաբանի օր։
Օրը ևս մեկ առիթ է արժևորելու նշված մասնագիտությունն ունեցող անձանց։ Հանքարդյունաբերությունը Հայաստանի զարգացող տնտեսության հիմնասյուներից է, որի ամրությունն ու կայունությունը նաև ձեզնից է կախված: Դուք Ձեր ամենօրյա պատասխանատու և արհեստավարժ աշխատանքով նպաստում եք մեր երկրի տնտեսական ու արդյունաբերական ներուժի զարգացմանը։
Այսօր ոլորտի զարգացման համար առանցքային են մասնագիտական որակները, ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմներն ու հանքարդյունաբերության ոլորտի կայուն զարգացման ապահովումը, որոնք երկրի տնտեսության դինամիկ ու կայուն աճի հիմք կհանդիսանան:
Երկրաբանի օրվա առթիվ կրկին շնորհավորում եմ հանրապետության բոլոր երկրաբաններին, ոլորտում ներգրավված աշխատակիցներին և իրենց ավանդը ներդրած մեր ավագ գործընկերներին։
Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, մասնագիտական նորանոր հաջողություններ»։



