կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Ապրելու երկիրը» Փարաքարի ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով

«Ապրելու երկիրը» Փարաքարի ՏԻՄ ընտրությանը կմասնակցի «Միասնություն» դաշինքով

«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

««Ապրելու երկիր» կուսակցությունը, Փարաքար համայնքում նպատակ ունենալով արձանագրել միանձնյա հաղթանակ և ստանձնել համայնքի կառավարումը, որոշում է կայացնել Փարաքար համայնքի ընտրություններին մասնակցել «Հաղթանակ» կուսակցության հետ համատեղ «Միասնություն» դաշինքով՝ միավորելով համայնքի զարգացման հարցում մտահոգ քաղաքացիներին։
 
Նշվում է, որ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը։

  • Կիսվել: