երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավը

«Ապրելու երկիր» կուսակցությունը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական արշավը

Օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը, «Ապրելու
երկիր» կուսակցությունը մեկնարկում է Երևանի ավագանու ընտրությունների
նախընտրական արշավը։ Այս մասին տեղեկացնում ենք «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Հովհաննիսյանի տարածած հաղորդագրությունից:

Օգոստոսի 23-ին՝ ժամը 10:00-ին, հրավիրում ենք նախընտրական քարոզչության
մեկնարկն ազդարարող միջոցառմանը, որը տեղի կունենա Բաղրամյան 6 հասեցում
(Մատենա առաջնորդության դպրոցի այգի)։

Միջոցառմանը տեսակապով Արցախից միանալու և ելույթ է ունենալու նաև
Կուսակցության համակիր և գաղափարակից, «Արցախի անվտանգության և զարգացման
ճակատ» հանրային շարժման համակարգող Ռուբեն Վարդանյանը։

Միջոցառումից հետո՝ ժամը 12:00-ին, Կուսակցության թիմն ուղևորվելու է
Արաբկիր վարչական շրջան՝ հանդիպելու բնակիչների հետ, ներկայացնելու ծրագիրն
ու Կուսակցության առաջարկները։

Նախընտրական արշավի մեկնարկի միջոցառումը բաց է լուսաբանման համար՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: