«Ապրելու երկիր» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածուն կլինի կա՛մ Մեսրոպ Առաքելյանը, կա՛մ Մանե Թանդիլյանը
՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն կամ ես եմ լինելու, կամ կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։ Այս մասին ասել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
՛՛Մենք ընտրություններին մասնակցելու ենք կուսակցության ցուցակով, նախընտրական փուլում դաշինք կազմելու նպատակ չունենք։
Բազմիցս հայտարարել ենք, որ ընտրություններն են մեզ համար իշխանության գալու ամենաարդյունավետ ճանապարհը։ Եվ, այո, համայնքներում ավագանու ընտրություններում ձեռք բերած մեր հաջողությունը մեզ վստահեցնում է, որ Երևանում ևս ժողովրդի աջակցությունը ստանալով՝ կարող ենք ՔՊ-ին զրկել իշխանությունից՛՛,-նշել է նա։


