ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը «անմեղսունակ» է անվանել իշխանության կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուին

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մեսրոպ Առաքելյանը «անմեղսունակ» է անվանել իշխանության կողմից առաջադրված Երևանի քաղաքապետի թեկնածուին

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ, նախկին սոցապ նախարար Մեսրոպ Առաքելյանը ուշագրավ դիտարկումներ է արել իշխանության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հրաչյա Սարգսյանի հասցեին՝ անվանելով նրան «անդեմ ու անմեղսունակ»։

Առաքելյանը, մասնավորապես գրել է. ՛՛Հարգելի երևանցիներ, ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։

Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։ Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։ Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...՛՛:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու իշխանական ֆրակցիան անվստահություն է հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին և այդ պաշտոնում առաջադրել Հրաչյա Սարգսյանին։
 
 

  • Կիսվել: