հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

ԱՊՀ խորհուրդը տեղեկացված է գագաթնաժողովին Փաշինյանի չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ. Մանե Գևորգյան

Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրներն ու խորհուրդը տեղեկացված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«ԱՊՀ պետություններն ու խորհուրդը տեղեկացված են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՊՀ գագաթնաժողովին չմասնակցելու հանգամանքների վերաբերյալ։ Միաժամանակ, հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ստորագրել ԱՊՀ պետությունների ղեկավարների և խորհրդի հավանությանն արժանացած փաստաթղթերը»,- ասել է Գևորգյանը:

  • Կիսվել: