ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

ԱՊՀ երկրները հաստատել են մինչև 2025թ-ը ռազմական համագործակցության հայեցակարգը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրները հաստատել են մինչեւ 2025 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգը:

Ինչպես տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը,  համապատասխան որոշումն ընդունվել Է ԱՊՀ պետությունների ղեկավարների կողմից:
 
Փաստաթղթի համաձայն ՝ ռազմական համագործակցության առանցքային նպատակը պաշտպանության և ռազմական անվտանգության ոլորտում ԱՊՀ երկրների փոխգործակցության կայուն դինամիկայի պահպանումն է ՝ ի շահ մասնակիցների և, ընդհանուր առմամբ, համագործակցության կայուն եւ ներդաշնակ զարգացման ապահովման: «Որպես ռազմական համագործակցության առաջնահերթություններ՝ սահմանվել են բարիդրացիական հարաբերությունների պահպանումը, վստահության միջոցների ամրապնդումը, ազգային զինված ուժերի զարգացմանը նպաստելը, համատեղ եւ ազգային անվտանգության ապահովումը:
 
Փոխգործակցության գերակա ուղղությունների թվում են ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական եւ ռազմա-հումանիտար ոլորտները, միջազգային ահաբեկչությանը եւ ռազմական բնույթի այլ ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելը, ռազմական կրթությունը, զինվորական կադրերի պատրաստումը եւ ռազմագիտության զարգացումը, խաղաղապահ գործունեությունը, սոցիալ-իրավական ոլորտը»,- նշված է փաստաթղթում:
 
Ըստ փաստաթղթի՝ ռազմական համագործակցության խնդիրները կարող են ճշգրտվել ՝ հաշվի առնելով ԱՊՀ երկրների ազգային զինված ուժերի զարգացման պահանջները, իսկ ռազմական համագործակցության զարգացման հիմնական ձեւերը կարող են լրացվել ՝ կախված փոխգործակցության կոնկրետ ուղղությունների առանձնահատկություններից:
 
Բացի այդ, կազմակերպչական և իրավական մեխանիզմը թույլ է տալիս շահագրգիռ անդամ պետություններին, դիտորդ երկրներին և գործընկերներին միանալ բազմակողմ ռազմական համագործակցությանը եւ մասնակցել միջոցառումներին:

  • Կիսվել: