հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԱՊՀ երկրների ղեկավարները Ամանորի առթիվ մատանիներ են նվեր ստացել

ԱՊՀ երկրների ղեկավարները Ամանորի առթիվ մատանիներ են նվեր ստացել

Սանկտ Պետերբուրգում ոչ պաշտոնական գագաթաժողովում ԱՊՀ երկրների ղեկավարները Նոր տարվա համար Համագործակցության խորհրդանիշներով մատանիներ են նվեր ստացել,  տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

՛՛Пул первого՛՛ տելեգրամյան ալիքը գրել է, որ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, թե ՛՛Լուկաշենկոյի ձեռքին մատանի են նկատել՛՛:

Ավելի ուշ նույն տելեգրամ ալիքը նշել է. ՛՛Առաջինի մատանու գաղտնիքը բացահայտված է։ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման համար հատուկ պատրաստվել են ինը ակումբային մատանիներ։ Դրանց վրա Ամանորի շնորհավորանքներ են՛՛:

Տելեգրամ ալիքը հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է ԱՊՀ-ի խորհրդանիշով մատանու պատկեր։ Նշվում է, որ նվերը ստացել են գագաթաժողովին մասնակցած բոլոր առաջնորդները։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ անցկացվում է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում։ Մասնակցում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը։

 

  • Կիսվել: