շաբաթ, հունիս 15
15 / 6 / 2024
Ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ գտնվում են. Արմեն Գրիգորյան

Ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ գտնվում են. Արմեն Գրիգորյան

Մայիսի 22-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դոհայում անցկացվող համաշխարհային անվտանգության ֆորումի շրջանակներում ելույթ է ունեցել «Խաղաղության խաչմերուկի և տարածաշրջանային փոխկախվածության հեռանկարը» թեմայով: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
 
ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասներն ու առավելությունները: Վերոնշյալի շրջանակներում խոսել է հաղորդակցման ուղիների ապաշրջափակման սկզբունքների՝ հավասարության և փոխադարձության մասին և ընդգծել, որ ապաշրջափակվող ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո որտեղ գտնվում են:
 
Ելույթի ընթացքում Արմեն Գրիգորյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի դրական ազդեցությունը՝ ունենալու ավելի անվտանգ և կայուն տարածաշրջան:

  • Կիսվել: