հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապագան պիտի լինի մեր ժողովրդինը՝ ամուր պետականությամբ. Հրայր Թովմասյան

Ապագան պիտի լինի մեր ժողովրդինը՝ ամուր պետականությամբ. Հրայր Թովմասյան

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի կապակցությամբ:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:

Դժվար է գերագնահատել օրվա խորհուրդը. անկախ պետականության վերականգնում, վերածնունդ, հայ ազգի հերոսական կերպարի արտացոլում, նոր փորձություններին որպես պետականորեն կազմակերպված ազգ դիմագրավելու մեկնարկ, նոր սկիզբ։

Պարույր Սևակն ասում էր. «․․․սերունդներ, Դուք ձեզ ճանաչե՛ք Սարդարապատից»։

Իմ խորին համոզմամբ, նշվածը ոչ միայն անցյալը ճանաչելու, այլև փառահեղ անցյալի գիտակցմամբ ու նշանավորմամբ ներկան ստեղծելու ու ապագան կերտելու մասին է։ Ապագա, որը պիտի լինի մեր ժողովրդինը՝ լուսավոր, միասնական և հզոր Հայրենիքով, ամուր պետականությամբ։

Կեցցե՛ անկախ և հզոր Հայաստանի Հանրապետությունը»: 

  • Կիսվել: