հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Անվտանգության ծառայության պահպանությամբ շրջելը իմ ընտանիքի համար մեծ դիսկոմֆորտ է. Նիկոլ Փաշինյան

Անվտանգության ծառայության պահպանությամբ շրջելը իմ ընտանիքի համար մեծ դիսկոմֆորտ է. Նիկոլ Փաշինյան

Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում մեր ընտանիքի ամենամեծ պրոբլեմները կապված են «ախրանայով» շրջելու հետ, սակայն մարդիկ կան, որ նրանց համար դա գերագույն հաճույք է։ Այս մասին այսօր ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը՝ մեկնաբանելով դստեր անվտանգության ապահովման համար մեքենա տրամադրելու մասին խոսակցությունները:

Նրա ներկայացմամբ, անվտանգության ծառայողների ուղեկցությամբ շրջելը իր ընտանիքի անդամների ամենամեծ ու թիվ մեկ խնդիրն է:

«Անվտանգության ծառայության պահպանությամբ շրջելը իմ ընտանիքի համար մեծ դիսկոմֆորտ է: Ես մի բան պատմեմ՝ անցած կիրակի օրը մենք ընտանիքով փախել ենք մեր հին մեքենայով և շուրջ երկու ժամ շրջել ենք Երևան քաղաքում: Քաղաքացիներ կան, որ նկատել են մեզ», -պատմեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ փաստի մասին ունեն լուսանկարներ:

Նա միաժամանակ նկատեց, որ իր այդ գործողությունը կարող է մեկնաբանվել որպես օրենքի խախտում:

Վարչապետը նաև անդրադարձավ այն տեղեկությանը, որ իբրև թե «մինչև ախրանան չի բացում մեքենայի դուռը, Մարիամ Փաշինյանը չի նստում մեքենա».

«Ես ձեզ ուզում եմ հիասթափեցնել՝ դա Պետական պահպանության ծառայության պահանջն է: Ես էլ, նկատած կլինեք, որ ինչ-որ տեղ գնում ենք, կանգնում է մեքենան մեկ րոպե հետո անվտանգության ծառայողը բացում է դուռը, ես իջնում եմ: Այսինքն՝ ինչ մարդկանց թվում է, թե պագոններս կընկներ, որ ես դուռը բացեի: Անվտանգության ծառայության ինչ-որ ընթացակարգեր կան, և մենք այդ մարդկանց աշխատանքը հարգելով, այդպես ենք վարվում: Էն սկզբում ես բացել եմ դուռը, անվտանգությունը ինձ խնդրել է չբացել դուռը»:

  • Կիսվել: