ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իմ խոսքերը խեղաթյուրվել են․ Անուշ Բեղլոյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Իմ խոսքերը խեղաթյուրվել են․ Անուշ Բեղլոյանը՝ իր աղմկահարույց հայտարարության մասին

Ես հայտարարել եմ, որ հայ գերիների վերադարձը պետք է անհապաղ տեղի ունենա, և հիմնավորել եմ այն: Ադրբեջանական կողմը չի կարողացել հակադարձել ինձ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց իմքայլական պատագամավոր Անուշ Բեղլոյանը մեկնաբանելով օրերս արած իր այն հայտարարությունը, թե «կարևոր չէ՝ ով է սկսել պատերազմը, ում պատմական հողն է, պետք է առաջ նայենք»։

«Ես նաև ասել եմ, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ոչ թե այս սեմինարի ընթացքում, այլ բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո` արտագին գործերի գերատեսչությունների և երկրների ղեկավարների միջև»,- ասաց նա։

«Տարածքների հետ կապված ես ոչ մի այն հայտարարություն չեմ արել: Դուք կարող եք նայել ամբողջ ձայնագրությունը և տեսնել, որ նման բան չեմ ասել։ Իմ խոսքերը խեղաթյուրվել են, ինձ վերագրվել են արտահայտություններ, որոնք անհնար է, որ ես ասեի: Կոնտեքստից կտրված արտահայտության վրա հնարվել են հայտարարություններ»,- շեշտեց պատգամավորը:»,- շեշտեց Բեղլոյանը, հավելելով․

«Միակ նախադասությունը, որի վրա կառուցվել է այդ ամբողջ սուտը եղել է ի պատասխան թուրք ներկայացուցչի այն պնդմանը, որ Արցախում վերականգնվել է պատմական արդարությունը: Այդ պնդմանը ես պատասխանել եմ, որ հայերից ավելի լավ պատմական մեջբերումներ անել որևէ մեկը չի կարող: Ի նկատի ունենալով, որ երեսուն տարի Ադրբեջանը հնարելով պատմություն փորձում է հիմնավորել Արցախի պատմական կարգավիճակը և մեր անտիկ մեջբերումները ապացուցում են հակառակը: Եվ կոչ արեցի այդ խոսակցությունը այս համատեքստում չշարունակել»։

  • Կիսվել: